Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ամանորի պայթուցիկների պատճառով երեխաներ են տուժել

Ամանորի պայթուցիկների պատճառով երեխաներ են տուժել

Ամանորի գիշերը «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց դիմել է 12 մարդ, ովքեր տուժել են հրավառության պարագաներից ու պայթուցիկ նյութերի սխալ կիրառումից։ Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը, ով Ամանորի գիշերը կլինիկայում հերթապահել էր:

Բժշկուհու փոխանցմամբ՝ տուժածներից երեքը երեխաներ էին։


«Հարկ եմ համարում նշել, որ բոլոր դեպքերն ունեցել են բարեհաջող ելք։ Բացառություն էր 18-ամյա մի երիտասարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց Գյումրիից։ Նրա մոտ առկա էր ձեռքի ծանր վնասվածք, ինչի արդյունքում ձեռքերի երեք մատները պահպանել չհաջողվեց», - պատմել է Թ․Ասատրյանը։

Բժշկուհու խոսքերով՝ տուժած քաղաքացիների մոտ, հատկապես երեխաների, առաջանում են նաև հոգեբանական խնդիրներ՝ սթրես։

«Պայթուցիկ նյութերի գործածությունից առաջացած աղմուկը չափազանց վտանգավոր է մարդու առողջության համար: Երեխաների մոտ, սթրեսից բացի, պայթյունի հարվածային ալիքն ազդում է լսողական համակարգի վրա, որը փաստում են քիթ-կոկորդ-ականջաբանները: Տարիներ շարունակ Ամանորի օրերին կլինիկա են դիմում պայթուցիկներից ծանր վնասվածքներ ստացած անձինք ո՛չ միայն ձեռքերի, այլև ոտքերի, դեմքի, աչքերի շրջանում: Ցավալին այն է, տարեցտարի գրանցվում է պայթյունից առաջացած վնասվածքներով հիվանդների աճ: Ինչո՞ւ խնդրին պետական մակարդակով լուծում չի տրվում: Իմ կարծիքով, պետք է պետականորեն արգելվի պայթուցիկ նյութերի ազատ վաճառքը։ Այդ եզրակացության են եկել բոլոր զարգացած երկրները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, եթե փորձես սեփական տան բակում կիրառել պայթուցիկ նյութեր, անմիջապես քեզ կայցելի ոստիկանությունը »,- ընդգծել է բժշկուհին։

Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե ԱսատրյանՊայթուցիկ նյութերի գործածությունից տուժած քաղաքացիները նույնպես հորդորում են չկիրառել հրավառության պարագաներ: Սևակ Տիտանյանը, ով Ամանորի գիշերը պայթուցիկի սխալ կիրառության պատճառով ստացել էր ոտքի և ձեռքի մատների վնասվածք, իշխանությունից խնդրում է արգելել պայթուցիկ նյութերի վաճառքը Հայաստանում: Իսկ տասներկուամյա Գևորգ Գասպարյանը, որի ձեռքի մեջ պայթյունից հետո ո՛չ միայն ձեռքն էր վնասվել՝ ոսկրի կոտրվածքով, այլ նաեւ ուներ լսողության խանգարման խնդիրներ, խորհուրդ է տալիս թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, երբևիցե չկիրառել պայթուցիկ իրեր:

Ռուսաստանից Հայաստանում պայմանագրային աշխատող Ռոման Պոլտորացկին երեխաներին ուրախացնելու համար հրավառության արդյունքում ստացել էր ձեռքի բավականին լուրջ վնասվածք։ Նա զարմացած էր այսպիսի մասսայականություն ստացած վնասվածքներով մարդկան քանակից, որին ուշադրություն չի դարձնում պետությունը:

Թ․ Ասատրյանը հորդորում է հրաժարվել Ամանորին պայթուցիկ նյութեր, հրավառության պարագաներ գնելու սովորությունից։ Նրանց կիրառումը կարող է անդառնալի վիճակներ առաջացնել։ 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ